20:52  ,  15 օգոստոսի, 2024

WTA-1000. Էլինա Ավանեսյանը հաղթեց Ելենա Օստապենկոյին

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ։

Հայաստանի ներկայացուցիչն առավելության հասավ երեք սեթում՝ 2:6, 6:2, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի եւ աշխարհի 43-րդ ռակետ, լեհ Մագդա Լինետի դիմակայության հաղթողը։

Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News