Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Արթուր Ալեքսանյանին, Վարազդատ Լալայանին եւ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին:
NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում «Զվարթնոցից»:
Օգոստոսի 12-ին Երեւանի ժամանակով 21:30-ին Փարիզ-Երեւան ուղիղ չվերթով Հայաստան է ժամանանում Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի օլիմպիական հավաքականին: Թիմի հետ հայրենիք են վերադառնում Հայաստանի երեք մեդալակիրները, ազատ ոճի ըմբիշները, ծանրորդները, աթլետ Երվանդ Մկրտչյանը, մարզիչներն ու պատվիրակության ներկայացուցիչները:
Հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը մասնակցեց 15 օլիմպիականով եւ նվաճեց նվաճեց 4 մեդալ՝ երեք արծաթ եւ մեկ բրոնզ: Արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: Հայաստանի օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների շարքում 66-րդն է Փարիզի Խաղերում:
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի