21:46 12 օգոստոսի, 2024Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Արթուր Ալեքսանյանին, Վարազդատ Լալայանին եւ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին:
NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում «Զվարթնոցից»:
Օգոստոսի 12-ին Երեւանի ժամանակով 21:30-ին Փարիզ-Երեւան ուղիղ չվերթով Հայաստան է ժամանանում Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի օլիմպիական հավաքականին: Թիմի հետ հայրենիք են վերադառնում Հայաստանի երեք մեդալակիրները, ազատ ոճի ըմբիշները, ծանրորդները, աթլետ Երվանդ Մկրտչյանը, մարզիչներն ու պատվիրակության ներկայացուցիչները:
Հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը մասնակցեց 15 օլիմպիականով եւ նվաճեց նվաճեց 4 մեդալ՝ երեք արծաթ եւ մեկ բրոնզ: Արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: Հայաստանի օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների շարքում 66-րդն է Փարիզի Խաղերում:
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.