13:07  ,  11 օգոստոսի, 2024

Ալժիրցի կին բռնցքամարտիկ Իման Խելիֆը բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն

Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած ալժիրցի կին բռնցքամարտիկ Իման Խելիֆը (66 կգ) բողոք է ներկայացրել  Փարիզի դատախազությունը՝ կոչ անելով քրեական գործ հարուցել համացանցում իրեն բուլինգի ենթարկելու համար, հաղորդում է Arab News-ը։

2023թ․ աշխարհի առաջնությունում գենդերային թեստը չհաղթահարելու եւ տեստոստերոնի բարձր մակարդակի համար որակազրկված Իման Խելիֆը վստահ է, որ իր դեմ համակարգված արշավ է եղել Փարիզի Խաղերի օրերին։

«Իման Խելիֆը որոշել է սկսել նոր պայքար արդարության, արժանապատվության եւ պատվի համար։ Հետաքննությունը կպարզի, թե ով էր կանգնած կնատյաց, ռասիստական եւ սեքսիստական արշավի ետեւում եւ պատժել դրա մասնակիցներին։

Իման Խելիֆի նկատմամբ հետապնդումը կմնա այս Օլիմպիական խաղերի վրա ամենամեծ բիծը»,- ասել է Իման Խելիֆի փաստաբան Նաբիլ Բուդին։

Խելիֆը եզրափակիչում հաղթել է չինացի Յան Լյուին՝ դառնալով առաջին ալժիրցի օլիմպիական չեմպիոնը կանանց բռնցքամարտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English