13:07 11 օգոստոսի, 2024Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած ալժիրցի կին բռնցքամարտիկ Իման Խելիֆը (66 կգ) բողոք է ներկայացրել Փարիզի դատախազությունը՝ կոչ անելով քրեական գործ հարուցել համացանցում իրեն բուլինգի ենթարկելու համար, հաղորդում է Arab News-ը։
2023թ․ աշխարհի առաջնությունում գենդերային թեստը չհաղթահարելու եւ տեստոստերոնի բարձր մակարդակի համար որակազրկված Իման Խելիֆը վստահ է, որ իր դեմ համակարգված արշավ է եղել Փարիզի Խաղերի օրերին։
«Իման Խելիֆը որոշել է սկսել նոր պայքար արդարության, արժանապատվության եւ պատվի համար։ Հետաքննությունը կպարզի, թե ով էր կանգնած կնատյաց, ռասիստական եւ սեքսիստական արշավի ետեւում եւ պատժել դրա մասնակիցներին։
Իման Խելիֆի նկատմամբ հետապնդումը կմնա այս Օլիմպիական խաղերի վրա ամենամեծ բիծը»,- ասել է Իման Խելիֆի փաստաբան Նաբիլ Բուդին։
Խելիֆը եզրափակիչում հաղթել է չինացի Յան Լյուին՝ դառնալով առաջին ալժիրցի օլիմպիական չեմպիոնը կանանց բռնցքամարտում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.