Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի երրորդ ներկայացուցիչը պարգեւատրվեց արծաթե մեդալով։ Ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճեց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը +102 կգ քաշայինների պայքարում։
Երկամարտում Վարազդատ Լալայանը գրանցեց 467 կգ (215+252), Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 461 կգ (216+245) եւ դարձավ բրոնզե մեդալակիր։
Եռակի օլիմպիական չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն դարձավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն 470 կգ-ով:
Հայաստանի թիմից Փարիզում արծաթե մեդալակիր էին դարձել նաեւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։
Բրոնզե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզից կվերադառնա օգոստոսի 12-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի