Փարիզ-2024. Վարազդատ Լալայանը պարգեւատրվեց արծաթե մեդալով (ֆոտո)

01:13   11 օգոստոսի, 2024

Փարիզի  Օլիմպիական խաղերում Հայաստանի երրորդ ներկայացուցիչը պարգեւատրվեց արծաթե մեդալով։  Ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճեց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը +102 կգ քաշայինների պայքարում։

Երկամարտում Վարազդատ Լալայանը գրանցեց 467 կգ (215+252), Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 461 կգ (216+245) եւ դարձավ բրոնզե մեդալակիր։

Եռակի օլիմպիական չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն դարձավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն 470 կգ-ով:

Հայաստանի թիմից Փարիզում արծաթե մեդալակիր էին դարձել նաեւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։

Բրոնզե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզից կվերադառնա օգոստոսի 12-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.