Փարիզում ավարտվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի օլիմպիական մրցաշարի +102 կգ քաշայինների պայքարում աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:
Երկամարտում Վարազդատ Լալայանը գրանցեց 467 կգ (215+252), Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 461 կգ (216+245):
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ Լալայանը բարձրացրեց 210 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 215 կգ: Վարազդատ Լալայանը հաջողությամբ պոկեց նաեւ 215 կգ-ն: Երրորդ մոտեցման համար պատվիրեցին 218 կգ, բայց Լալայանը չկարողացավ բարձրացնել:
Գոռ Մինասյանը նույնպես մեկնարկեց 210 կգո-վ: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 216 կգ եւ շրջանցեց Լաշա Տալախաձեին: Երրորդ մոտեցմամբ ձախողեց 220 կգ-ը:
Լաշա Տալախաձեն մեկնարկեց 210 կգ-ով եւ հաջողությամբ պոկեց: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 215 կգ: Երրորդ մոտեցման 220 կգ-ը ձախողեց:
Հրում վարժությունը Վարազդատ Լալայանը մեկնարկեց 247 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանն ավելացրեց 5 կգ: Լալայանը հաջողությամբ հրեց 252 կգ-ը:
Երրորդ մոտեցման համար Հայաստանի մարզչական թիմը պատվիրեց 256 կգ, բայց Լալայանը ձախողեց:
Գոռ Մինասյանը հրում վարժությունը սկսեց 245 կգ-ով եւ հաջողությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամվ ձախողեց 255 կգ-ը: Երրորդ մոտեցմամբ էլ ձախողեց 255 կգ-ը:
Լաշա Տալախաձեն հրում վարժությունում բարձրացրեց 247 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 255 կգ, երրորդ մոտեցմումից հրաժարվեց:
Լաշա Տալախաձեն դարձավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն 470 կգ-ով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի