Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական փոխչեմպիոն

00:32   11 օգոստոսի, 2024

Փարիզում ավարտվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի օլիմպիական մրցաշարի +102 կգ քաշայինների պայքարում աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:

Երկամարտում Վարազդատ Լալայանը գրանցեց 467 կգ (215+252), Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 461 կգ (216+245):

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ Լալայանը  բարձրացրեց 210 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 215 կգ: Վարազդատ Լալայանը հաջողությամբ պոկեց նաեւ 215 կգ-ն: Երրորդ մոտեցման համար պատվիրեցին 218 կգ, բայց Լալայանը չկարողացավ բարձրացնել:

Գոռ Մինասյանը նույնպես մեկնարկեց 210 կգո-վ: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 216 կգ եւ շրջանցեց Լաշա Տալախաձեին: Երրորդ մոտեցմամբ ձախողեց 220 կգ-ը:

Լաշա Տալախաձեն մեկնարկեց 210 կգ-ով եւ հաջողությամբ պոկեց: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 215 կգ: Երրորդ մոտեցման 220 կգ-ը ձախողեց:

Հրում վարժությունը Վարազդատ Լալայանը մեկնարկեց 247 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանն ավելացրեց 5 կգ: Լալայանը հաջողությամբ հրեց 252 կգ-ը:

Երրորդ մոտեցման համար Հայաստանի մարզչական թիմը պատվիրեց 256 կգ, բայց Լալայանը ձախողեց:

Գոռ Մինասյանը հրում վարժությունը սկսեց 245 կգ-ով եւ հաջողությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամվ ձախողեց 255 կգ-ը: Երրորդ մոտեցմամբ էլ ձախողեց 255 կգ-ը:

Լաշա Տալախաձեն հրում վարժությունում բարձրացրեց 247 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 255 կգ, երրորդ մոտեցմումից հրաժարվեց: 

Լաշա Տալախաձեն դարձավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն 470 կգ-ով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.