18:54 8 օգոստոսի, 2024Չինաստանը եւս երկու տիտղոս նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերում եւ հավասարվեց առաջատար ԱՄՆ-ին։
Թիավարության մրցաշարում երկտեղանի կանոեներով տղամարդկանց 500 մետրում հաղթեցին չինացիներ Լյու Հաոն եւ Ցզի Բովենը։
Երկրորդ տեղը գրավեցին իտալացիներ Գաբրիելե Կասադեին եւ Կառլո Տակինին։ Բրոնզե մեդալակիր դարձան իսպանացիներ Խոան Անտոնի Մորենոն եւ Դիեգո Դոմինգեսը։
Ջրացատկի մրցաշարում տղամարդկանց 3 մետր ոստնակացատկում հաղթեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Սիյի Սեն։
Չինաստանը 27 ոսկե, 25 ոսկե, 17 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է։ Առաջատար ԱՄՆ-ի թիմն ունի 27 ոսկե, 35 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.