23:41  ,  7 օգոստոսի, 2024

Մալխաս Ամոյանը պարգեւատրվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալով (ֆոտո)

Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 77 կգ քաշային կարգի հաղթողի եւ մեդալակիների պարգեւատրման արարողությունը: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը պարգեւատրվեց իր առաջին օլիմպիական՝ բրոնզե մեդալով:

77 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսական, արծաթե մեդալակիր դարձավ Դեմեվ Ժադրաեւը (Ղազախստան), երկրորդ բրոնզե մեդալակիր՝ Ակժոլ Մահմուդով (Ղրղզստան):

Մալխաս Ամոյանը նվաճեց Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ մեդալը: Առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն:

Փարիզ-2024-ում արծաթե մեդալ նվաճեց նաեւ Արթուր Ալեքսանյանը: Լեգենդար ըմբիշը եզրափակիչում ցավալի պարտություն կրեց եւ դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում