23:41 7 օգոստոսի, 2024Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 77 կգ քաշային կարգի հաղթողի եւ մեդալակիների պարգեւատրման արարողությունը: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը պարգեւատրվեց իր առաջին օլիմպիական՝ բրոնզե մեդալով:
77 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսական, արծաթե մեդալակիր դարձավ Դեմեվ Ժադրաեւը (Ղազախստան), երկրորդ բրոնզե մեդալակիր՝ Ակժոլ Մահմուդով (Ղրղզստան):
Մալխաս Ամոյանը նվաճեց Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ մեդալը: Առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն:
Փարիզ-2024-ում արծաթե մեդալ նվաճեց նաեւ Արթուր Ալեքսանյանը: Լեգենդար ըմբիշը եզրափակիչում ցավալի պարտություն կրեց եւ դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.