Փարիզի Օլիմպիական խաղերում Ավստրալիան եւս երկու տիտղոս նվաճեց։
Սքեյթբորդինգի «զբոսայգի» մրցաձեւում Քիգան Փալմերը կրկնեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում ունեցած նվաճումը եւ դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։
21-ամյա ավստրալացին հավաքեց 93,11 միավոր։ Փոխչեմպիոն դարձավ ամերիկացի Թոմ Շաարը (92,23)։ Լավագույն եռյակը եզրափակեց բրազիլացի Աուգուստո Ակիոն (91,85)։
Ավստրալիան տիտղոս նվաճեց նաեւ հեծանվասպորտի օլիմպիական մրցաշարում։ Թիմային հետապնդման մրցավազքում Ավստրալիայի թիմը ցույց տվեց 3 րոպե եւ 42,067 վայրկյան արդյունք։ Արծաթե մեդալները նվաճեցին բրիտանացիները (3 րոպե եւ 44,394 վայրկյան)։
Բրոնզե մեդալները նվաճեց Իտալիայի թիմը, որը հաղթեց դանիացիներին։
Ավստրալիան 17 ոսկե, 12 արծաթե եւ 10 բրոնզե մեդալով ամրապնդվեց Խաղերի հաշվարկի երրորդ տեղում։ Չորրորդ տեղում գտնվող Ֆրանսիան ունի 13 ոսկե, 16 արծաթե եւ 19 բրոնզե մեդալ։
Առաջին երկու տեղերում են ԱՄՆ-ն (24 ոսկե, 32 արծաթե, 32 բրոնզե) եւ Չինաստանը (23 ոսկե, 22 արծաթե, 16 բրոնզե)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:05 , 24 սեպտեմբերի 
22:14 , 24 սեպտեմբերի 
21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի 
19:47 , 24 սեպտեմբերի
19:37 , 24 սեպտեմբերի
19:22 , 24 սեպտեմբերի
19:07 , 24 սեպտեմբերի 
18:39 , 24 սեպտեմբերի