Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի առաջին մրցումային օրվա մասնակիցների վիճակահանությունը:
Հայաստանի թիմից առաջինը մրցագորգ է դուրս գալու աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգը:
Արսեն Հարությունյանը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 8-ին: Նրա մասնակցությամբ 1/8 եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի