Փարիզ-2024. Արսեն Հարությունյանի մրցակիցը հայտնի է

16:39   7 օգոստոսի, 2024

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի առաջին մրցումային օրվա մասնակիցների վիճակահանությունը:

Հայաստանի թիմից առաջինը մրցագորգ է դուրս գալու աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգը:

Արսեն Հարությունյանը պայքարի մեջ  կմտնի օգոստոսի 8-ին: Նրա մասնակցությամբ 1/8 եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ից: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.