Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտած Սլավիկ Գալստյանը երկու ծանր հաղթանակ տանելուց հետո երեկոյան կիսաեզրափակիչի գոտեմարտ կանցկացնի:
Մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Սաիդ Էսմայել Լեւեսին է: Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում Սաիդ Էսմայելը հաղթել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսին:
Երեկոյան մրցահերթում Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը կպայքարեն օլիմպիական մեդալների համար: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):
Նրա մրցակիցը աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը: Մալխաս Ամոյանի մասնակցությամբ բրոնզե մեդալի գոտեմարտը նախատեսված է Երեւանի ժամանակով 20:15-ից եւ կլինի 7-րդ գոտեմարտը մրցագորգ B-ում:
Մալխաս Ամոյանից հետո եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Արթուր Ալեքսանյանը, որը կպայքարի օլիմպիական երկրորդ չեմպիոնության համար: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոնը Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:
Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչը նախատեսված է Երեւանի ժամանակով 22:05-ից եւ կլինի 12-րդ գոտեմարտը B մրցագորգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի