16:17 7 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտած Սլավիկ Գալստյանը երկու ծանր հաղթանակ տանելուց հետո երեկոյան կիսաեզրափակիչի գոտեմարտ կանցկացնի:
Մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Սաիդ Էսմայել Լեւեսին է: Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում Սաիդ Էսմայելը հաղթել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսին:
Երեկոյան մրցահերթում Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը կպայքարեն օլիմպիական մեդալների համար: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):
Նրա մրցակիցը աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը: Մալխաս Ամոյանի մասնակցությամբ բրոնզե մեդալի գոտեմարտը նախատեսված է Երեւանի ժամանակով 20:15-ից եւ կլինի 7-րդ գոտեմարտը մրցագորգ B-ում:
Մալխաս Ամոյանից հետո եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Արթուր Ալեքսանյանը, որը կպայքարի օլիմպիական երկրորդ չեմպիոնության համար: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոնը Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:
Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչը նախատեսված է Երեւանի ժամանակով 22:05-ից եւ կլինի 12-րդ գոտեմարտը B մրցագորգում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.