Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ։
77 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Ամոյանը 3:0 հաշվով պարտության մատնեց Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադին եւ կիսաեզրափակիչում կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:
Առաջին մրցափուլում ակտիվություն ցուցաբերելուց հետո պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ: Երկու միավորանոց գլորումից հետո Ամոյանը հաշիվը դարձրեց 3:0՝ իր առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում Մալխաս Ամոյանը մրցակցին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց:
Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 8:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի