Քենիացի Բեատրիս Չեբետը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը կանանց 5000 մետր վազքում։ Կրոսավազքի աշխարհի կրկնակի չեմպիոնը ցույց տվեց 14:28.56 րոպե արդյունք։
Երկրորդ տեղում է Նիդերլանդների ներկայացուցիչ Սիֆան Հասանը՝ 14:30.61։ Բրոնզե մեդալակիր դարձավ իտալացի Նադյա Բատոցլետին՝ 14:31.64։
Կանանց սկավառակի նետման օլիմպիական տիտղոսը նվաճեց ամերիկացի Վալարի Օլմանը՝ 69.50 մետր։ Փոխչեմպիոն դարձավ չինացի Ֆեն Բինը՝ 67.51։ Երրորդ տեղը գրավեց խորվաթ Սանդրա Էլկաշեւիչը՝ 67.51։
Վալարի Օլմանը դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Նա հաղթել էր նաեւ Տոկիո-2020-ում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի