23:59 5 օգոստոսի, 2024Քենիացի Բեատրիս Չեբետը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը կանանց 5000 մետր վազքում։ Կրոսավազքի աշխարհի կրկնակի չեմպիոնը ցույց տվեց 14:28.56 րոպե արդյունք։
Երկրորդ տեղում է Նիդերլանդների ներկայացուցիչ Սիֆան Հասանը՝ 14:30.61։ Բրոնզե մեդալակիր դարձավ իտալացի Նադյա Բատոցլետին՝ 14:31.64։
Կանանց սկավառակի նետման օլիմպիական տիտղոսը նվաճեց ամերիկացի Վալարի Օլմանը՝ 69.50 մետր։ Փոխչեմպիոն դարձավ չինացի Ֆեն Բինը՝ 67.51։ Երրորդ տեղը գրավեց խորվաթ Սանդրա Էլկաշեւիչը՝ 67.51։
Վալարի Օլմանը դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Նա հաղթել էր նաեւ Տոկիո-2020-ում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.