55-ամյա իրավաբան եւ տափօղակով հոկեյի «Տորոնտո Մեյփլ Լիվզ» ակումբի երկրպագու Ջիմ Վիջմոնտը աճուրդում 5 300 դոլարով ձեռք է բերել Maple Leaf Gardens մարզահամալիրի հանդերձարանի զուգարանակոնքը: Maple Leaf Gardens-ում մինչեւ 1999-ը հանդես է եկել նրա սիրելի թիմը: 1999-ից «Տորոնտոն» հանդես է գալիս ավելի ժամանակակից Air Canada Centre մարզահամալիրում:
Սկզբում Ջիմը ցանկացել է գնել սիրելի թիմի` 1967-ին Սթենլիի գավաթում հաղթանակի պատվին պատրաստված պաստառը, սակայն բարձր գնի պատճառով մտափոխվել է, հայտնում է Toronto Star-ը:
Վիջմոնտը նշել է, որ զուգարանակոնքը տեղադրելու է հեռուստացույցի դիմաց եւ դրա վրա նստած դիտելու է սիրելի թիմի խաղերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի 
13:04 , 10 նոյեմբերի 
12:32 , 10 նոյեմբերի
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի
09:07 , 10 նոյեմբերի