18:30 23 նոյեմբերի, 201255-ամյա իրավաբան եւ տափօղակով հոկեյի «Տորոնտո Մեյփլ Լիվզ» ակումբի երկրպագու Ջիմ Վիջմոնտը աճուրդում 5 300 դոլարով ձեռք է բերել Maple Leaf Gardens մարզահամալիրի հանդերձարանի զուգարանակոնքը: Maple Leaf Gardens-ում մինչեւ 1999-ը հանդես է եկել նրա սիրելի թիմը: 1999-ից «Տորոնտոն» հանդես է գալիս ավելի ժամանակակից Air Canada Centre մարզահամալիրում:
Սկզբում Ջիմը ցանկացել է գնել սիրելի թիմի` 1967-ին Սթենլիի գավաթում հաղթանակի պատվին պատրաստված պաստառը, սակայն բարձր գնի պատճառով մտափոխվել է, հայտնում է Toronto Star-ը:
Վիջմոնտը նշել է, որ զուգարանակոնքը տեղադրելու է հեռուստացույցի դիմաց եւ դրա վրա նստած դիտելու է սիրելի թիմի խաղերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.