Փարիզի Օլիմպիական խաղերում Չինաստանը եւս երկու տիտղոս նվաճեց եւ 21 ոսկե մեդալով առաջատարն է։
Հրաձգության օլիմպիական մրցաշարում չինացի Լի Յուէհունը հաղթեց արագաձիգ ատրճանակով 25 մետրից մրցաձեւում։ Երկրորդ տեղում է հարավկորեացի Չհո Են Չեն։ Բրոնզե մեդալակիրը չինացի Վան Սինցզեն է։
Սպորտային մարմնամարզության մրցաշարում տղամարդկանց օլիմպիական տիտղոսը զուգափայտի վարժությունում նվաճեց չինացի Ցզոու Ցզինյուանը։ Ուկրաինացի Իլյա Կովտունը երկրորդն է։ Ճապոնացի Սինոսուկե Օկան նվաճեց բրոնզե մեդալը։
Չինաստանը 21 ոսկե, 17 արծաթե եւ 12 բրոնզե մեդալով Խաղերի առաջատարն է։ Երկրորդ տեղում գտնվող ԱՄՆ-ի թիմն ունի 19 ոսկե, 27 արծաթե եւ 26 բրոնզե մեդալ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:05 , 24 սեպտեմբերի 
22:14 , 24 սեպտեմբերի 
21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի 
19:47 , 24 սեպտեմբերի
19:37 , 24 սեպտեմբերի
19:22 , 24 սեպտեմբերի
19:07 , 24 սեպտեմբերի 
18:39 , 24 սեպտեմբերի