15:50 5 օգոստոսի, 2024Փարիզի Օլիմպիական խաղերում Չինաստանը եւս երկու տիտղոս նվաճեց եւ 21 ոսկե մեդալով առաջատարն է։
Հրաձգության օլիմպիական մրցաշարում չինացի Լի Յուէհունը հաղթեց արագաձիգ ատրճանակով 25 մետրից մրցաձեւում։ Երկրորդ տեղում է հարավկորեացի Չհո Են Չեն։ Բրոնզե մեդալակիրը չինացի Վան Սինցզեն է։
Սպորտային մարմնամարզության մրցաշարում տղամարդկանց օլիմպիական տիտղոսը զուգափայտի վարժությունում նվաճեց չինացի Ցզոու Ցզինյուանը։ Ուկրաինացի Իլյա Կովտունը երկրորդն է։ Ճապոնացի Սինոսուկե Օկան նվաճեց բրոնզե մեդալը։
Չինաստանը 21 ոսկե, 17 արծաթե եւ 12 բրոնզե մեդալով Խաղերի առաջատարն է։ Երկրորդ տեղում գտնվող ԱՄՆ-ի թիմն ունի 19 ոսկե, 27 արծաթե եւ 26 բրոնզե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.