13:55  ,  5 օգոստոսի, 2024

Արթուր Դավթյան․ Շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Ինստագրամում արած գրառումով անդրադարձել է իր մրցելույթին ու արծաթե նվաճմանը Փարիզ-2024-ում:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նվաճեց Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը:

«Ցավոք սրտի էլի քիչ տարբերություն։ Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս Օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։

Շնորհակալ եմ իմ մարզիչներին, որ իմ կողքին կանգնած են։

Աստված առաջ»։

Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում հենացատկի վարժության եզրափակիչում 32-ամյա մարմնամարզիկը 14.966 միավորով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոսը:

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը Փարիզ-2024-ում երկրորդ անգամ նվաճել էր աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Ասիայի 10-ակի չեմպիոն, Ֆիլիպինների ներկայացուցիչ Կարլոս Յուլոն (15.116 միավոր): Նա հաղթել էր նաեւ ազատ վարժություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news