13:55 5 օգոստոսի, 2024Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Ինստագրամում արած գրառումով անդրադարձել է իր մրցելույթին ու արծաթե նվաճմանը Փարիզ-2024-ում:
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նվաճեց Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը:
«Ցավոք սրտի էլի քիչ տարբերություն։ Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս Օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։
Շնորհակալ եմ իմ մարզիչներին, որ իմ կողքին կանգնած են։
Աստված առաջ»։
Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում հենացատկի վարժության եզրափակիչում 32-ամյա մարմնամարզիկը 14.966 միավորով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոսը:
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը Փարիզ-2024-ում երկրորդ անգամ նվաճել էր աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Ասիայի 10-ակի չեմպիոն, Ֆիլիպինների ներկայացուցիչ Կարլոս Յուլոն (15.116 միավոր): Նա հաղթել էր նաեւ ազատ վարժություններում։
View this post on Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.