00:08  ,  5 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Ամերիկացի Նոա Լայլզը նվաճեց տիտղոսը 100 մետր վազքում (ֆոտո, վիդեո)

Ամերիկացի Նոա Լայլզը նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը տղամարդկանց 100 մետր վազքում։ Նա ցույց տվեց 9,79 (.784) վայրկյան արդյունք։

Ջամայկացի Քիշանե Թոմփսոնը 9,79 (.789) վայրկյան արդյունքով երկրորդն է։ Հաղթողին պարզելու համար կիրառվեց ֆոտոֆինիշ։

Բրոնզե մեդալակիր դարձավ ամերիկացի Ֆրեդ Քերլին՝ 9,81։

Առաջին անգամ 100 մետր վազքի օլիմպիական եզրափակիչում բոլոր վազորդները 10-ից վայրկյանից արագ անցան մրցատարածությունը, երբ չի եղել ուժեղ քամի։ Եզրափակիչի ժամանակ քամու արագությունը +1.0 մետր/վայրկյան համընթաց էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news