20:53  ,  3 օգոստոսի, 2024

Չինաստանը պատմության մեջ առաջին օլիմպիական տիտղոսը նվաճեց թենիսում (տեսանյութ)

Աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը թենիսի կանանց մենախաղում։ Եզրափակիչում նա 6:2, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 21-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

Կիսաեզրափակիչում Չժեն Ցինվենը պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկին։

Լեհ թենիսիստուհին դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6:2, 6:1 հաշվով առավելության հասնելով աշխարհի 67-րդ ռակետ, սլովակ Աննա Շմիդլովայի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print