Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն արդեն Փարիզում են։ Հունահռոմեական ոճի ըմբիշները լուսանկար են հրապարակել օլիմպիական ավանից։
Հունահռոմեականներից Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը Փարիզ կմեկնի օգոստոսի 4-ին։
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն օգոստոսի 6-ին: Այդ օրը մրցագորգ դուրս կգան Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Օգոստոսի 7-ին պայքարի մեջ կմտնի Սլավիկ Գալստյանը: Բոլոր օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:
Նշենք, որ 15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից մրցելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում