20:28 3 օգոստոսի, 2024Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն արդեն Փարիզում են։ Հունահռոմեական ոճի ըմբիշները լուսանկար են հրապարակել օլիմպիական ավանից։
Հունահռոմեականներից Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը Փարիզ կմեկնի օգոստոսի 4-ին։
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն օգոստոսի 6-ին: Այդ օրը մրցագորգ դուրս կգան Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Օգոստոսի 7-ին պայքարի մեջ կմտնի Սլավիկ Գալստյանը: Բոլոր օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:
Նշենք, որ 15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից մրցելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.