23:22  ,  2 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Ֆրանսիացի Լեոն Մարշանը նվաճեց չորրորդ ոսկե մեդալը (տեսանյութ)

Ֆրանսիացի 22-ամյա լողորդ Լեոն Մարշանը նվաճեց չորրորդ ոսկե մեդալը Փարիզի Օլիմպիական խաղերում։ Նա դարձյալ հաղթեց օլիմպիական ռեկորդով՝ 200 մետր համալիր լողում ցույց տալով 1.54,06 րոպե արդյունք։

Արծաթե մեդալակիր դարձավ բրիտանացի Դանքան Սքոթը՝ 1.55,31։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, չինացի Շուն Վանը գրավեց երրորդ տեղը՝ 1:56.00։

Լեոն Մարշանը Փարիզի Խաղերում հաղթել էր նաեւ 400 մետր համալիր լողում, 200 մետր բրասում եւ 200 մետր բատերֆլայում։ Բոլոր եզրափակիչներում նա սահմաել է օլիմպիական ռեկորդ։ Լեոն Մարշանն առաջին ֆրանսիացին է, որին հաջողվում է մեկ Խաղերում 4 ոսկե մեդալ նվաճել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print