23:22 2 օգոստոսի, 2024Ֆրանսիացի 22-ամյա լողորդ Լեոն Մարշանը նվաճեց չորրորդ ոսկե մեդալը Փարիզի Օլիմպիական խաղերում։ Նա դարձյալ հաղթեց օլիմպիական ռեկորդով՝ 200 մետր համալիր լողում ցույց տալով 1.54,06 րոպե արդյունք։
Արծաթե մեդալակիր դարձավ բրիտանացի Դանքան Սքոթը՝ 1.55,31։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, չինացի Շուն Վանը գրավեց երրորդ տեղը՝ 1:56.00։
Լեոն Մարշանը Փարիզի Խաղերում հաղթել էր նաեւ 400 մետր համալիր լողում, 200 մետր բրասում եւ 200 մետր բատերֆլայում։ Բոլոր եզրափակիչներում նա սահմաել է օլիմպիական ռեկորդ։ Լեոն Մարշանն առաջին ֆրանսիացին է, որին հաջողվում է մեկ Խաղերում 4 ոսկե մեդալ նվաճել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.