Փարիզի Խաղերի 1/8 եզրափակիչում ալժիրցի Իման Խելիֆին պարտված իտալուհի Անջելա Կարինին (66 կգ) հայտարարեց բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին։
Նա մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը Իման Խելիֆի հետ։
«Մի քանի վայրկյանում ես այնպիսի հարվածներ ստացա, որ կորցրեցի հավասարակշռությունս, չէի կարողանում շնչել։ Ինքս ինձ հարցնում էի, թե ով է իմ դեմ կանգնած, բայց մենք մարզիկներ ենք, դատավորներ չենք։ Ինձ համար սա պարտութուն չէ։ Ես գիտակցված հանձնվեցի։ Ես հեռանում եմ եւ հրաժեշտ եմ տալիս բռնցքամարտին»,- Կարինիի խոսքը մեջբերում է իտալական La Stampa-ն։
2023թ․ աշխարհի առաջնությունում Իման Խելիֆը որակազրկվել էր գենդերային թեստը չանցնելու եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով։
Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆն օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի