Փարիզի Խաղերի սկանդալային մենամարտում պարտված Անջելա Կարինին ավարտեց բռնցքամարտիկի կարիերան

13:10   2 օգոստոսի, 2024

Փարիզի Խաղերի 1/8 եզրափակիչում ալժիրցի Իման Խելիֆին պարտված իտալուհի Անջելա Կարինին (66 կգ) հայտարարեց բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին։

Նա մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը Իման Խելիֆի հետ։

«Մի քանի վայրկյանում ես այնպիսի հարվածներ ստացա, որ կորցրեցի հավասարակշռությունս, չէի կարողանում շնչել։ Ինքս ինձ հարցնում էի, թե ով է իմ դեմ կանգնած, բայց մենք մարզիկներ ենք, դատավորներ չենք։ Ինձ համար սա պարտութուն չէ։ Ես գիտակցված հանձնվեցի։ Ես հեռանում եմ եւ հրաժեշտ եմ տալիս բռնցքամարտին»,- Կարինիի խոսքը մեջբերում է իտալական La Stampa-ն։

2023թ․ աշխարհի առաջնությունում Իման Խելիֆը որակազրկվել էր գենդերային թեստը չանցնելու եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով։

Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆն օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.