Փարիզ-2024. Իտալուհի բռնցքամարտիկը տղամարդու քրոմոսոմներ ունեցող մրցակցից 2 հարված ստանալուց հետո հրաժարվեց շարունակել պայքարը (տեսանյութ)

18:15   1 օգոստոսի, 2024

Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքամարտի կանանց մրցաշարում գենդերային թեստը չանցած մարզիկների մասնակցության հետ կապված սկանդալը զարգացում է ունեցել։ 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում ալժիրցի Իման Խելիֆը 46 վայրկյանում հաղթել է իտալուհի Անջելա Կարինիին, որը դեմքին երկու հարված ստանալուց հետո հրաժարվել է շարունակել պայքարը։

Իման Խելիֆը 2023թ․ աշխարհի առաջնությունում որակազրկվել էր գենդերային թեստը չանցնելու պատճառով  (երկու կանացի սեռական XX քրոմոսոմների փոխարեն տղամարդու XY քրոմոսոմներ ունեցող)։ Նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կանանց թույլատրելի սահմանից զգալիորեն բարձր էր եղել։ Սակայն 2024-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց, որ Իման Խելիֆը կին է եւ կարող է մասնակցել Խաղերին։

Մենամարտից հետո Անջելա Կարինին արտասվել է եւ հայտարարել, որ երբեք կանանց բռնքամարտում այդ հզորության հարվածներ չի ստացել եւ քթի ուժեղ ցավի պատճառով է ստիպված եղել լքել պայքարը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.