20:05  ,  31 հուլիսի, 2024

Գվատեմալայի առաջին օլիմպիական ոսկե մեդալը պատմության մեջ (տեսանյութ)

Գվատեմալան առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճեց պատմության մեջ։ Փարիզի Խաղերի ծրագրով ստենդային հրաձգության (տրապ) կանանց չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ադրիանա Ռուանո Օլիվան, որը վաստակել է 45 միավոր՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ։

Արծաթե մեդալակիր է դարձել իտալացի Մարիա Ստանկոն։ Երրորդ տեղը գրավել է ավստրալացի Փենի Սմիթը։

Գվատեմալայի ներկայացուցիչ Ժան Պիեր Բրոլ Կարդենասը տղամարդկանց նույն մրցաձեւում նվաճել էր բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print