20:05 31 հուլիսի, 2024Գվատեմալան առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճեց պատմության մեջ։ Փարիզի Խաղերի ծրագրով ստենդային հրաձգության (տրապ) կանանց չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ադրիանա Ռուանո Օլիվան, որը վաստակել է 45 միավոր՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ։
Արծաթե մեդալակիր է դարձել իտալացի Մարիա Ստանկոն։ Երրորդ տեղը գրավել է ավստրալացի Փենի Սմիթը։
Գվատեմալայի ներկայացուցիչ Ժան Պիեր Բրոլ Կարդենասը տղամարդկանց նույն մրցաձեւում նվաճել էր բրոնզե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.