13:45  ,  31 հուլիսի, 2024

Աշխարհի ռեկորդակիր, օլիմպիական չեմպիոն Արման Դյուպլանտիսը չի բնակվի Փարիզի օլիմպիական ավանում

Ձողացատկի աշխարհի ռեկորդակիր, շվեդ Արման Դյուպլանտիսը հրաժարվել է բնակվել Փարիզի օլիմպիական ավանում, հաղորդում է  Aftonbladet-ը։

«Դյուպլանտիսն այլ տարբերակ է գտել օլիմպիական ավանից դուրս, որպեսզի լավագույն նախապատրաստական փուլի հնարավորություն ունենա։ Նա համարում է, որ այդպես ավելի լավ կպատրաստվի մեկնարկին»,- ասել է աթլետիկայի Շվեդիայի հավաքականի ավագ Կայսա Բերգկվիստը։

24-ամյա Դյուպլանտիսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է։ Նրա սահմանած աշխարհի ռեկորդը 6,24 մետր է։

Երեք տարի առաջ Տոկիոյում նա օլիմպիական տիտղոսը նվաճել էր 6,02 մետր արդյունքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print