13:45 31 հուլիսի, 2024Ձողացատկի աշխարհի ռեկորդակիր, շվեդ Արման Դյուպլանտիսը հրաժարվել է բնակվել Փարիզի օլիմպիական ավանում, հաղորդում է Aftonbladet-ը։
«Դյուպլանտիսն այլ տարբերակ է գտել օլիմպիական ավանից դուրս, որպեսզի լավագույն նախապատրաստական փուլի հնարավորություն ունենա։ Նա համարում է, որ այդպես ավելի լավ կպատրաստվի մեկնարկին»,- ասել է աթլետիկայի Շվեդիայի հավաքականի ավագ Կայսա Բերգկվիստը։
24-ամյա Դյուպլանտիսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է։ Նրա սահմանած աշխարհի ռեկորդը 6,24 մետր է։
Երեք տարի առաջ Տոկիոյում նա օլիմպիական տիտղոսը նվաճել էր 6,02 մետր արդյունքով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.