Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում մեկնարկեց Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը:
Այս տարվա փառատոնը հոբելյանական է և այն պատշաճ կարգով նշելու համար Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին են միացել ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Երևանի քաղաքապետարանը և Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջը։
Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 120 մարզիկ-մարզուհիներ 2 օր շարունակ կպայքարեն չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։
Մարզիկները կպայքարեն անվասայլակով բասկետբոլ, սայլակավազք, շախմատ, բոչիա, ծանրամարտ, սեղանի թենիս և շոու դաուն մարզաձևերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:19 , 24 նոյեմբերի
23:44 , 23 նոյեմբերի
22:44 , 23 նոյեմբերի
22:04 , 23 նոյեմբերի
21:01 , 23 նոյեմբերի
20:11 , 23 նոյեմբերի
19:10 , 23 նոյեմբերի
18:02 , 23 նոյեմբերի
17:41 , 23 նոյեմբերի
17:05 , 23 նոյեմբերի