10:04 24 հուլիսի, 2024Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում մեկնարկեց Հայաստանի պարասպորտի 20-րդ հանրապետական փառատոնը:
Այս տարվա փառատոնը հոբելյանական է և այն պատշաճ կարգով նշելու համար Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին են միացել ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Երևանի քաղաքապետարանը և Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջը։
Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 120 մարզիկ-մարզուհիներ 2 օր շարունակ կպայքարեն չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։
Մարզիկները կպայքարեն անվասայլակով բասկետբոլ, սայլակավազք, շախմատ, բոչիա, ծանրամարտ, սեղանի թենիս և շոու դաուն մարզաձևերում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.