20:00  ,  22 հուլիսի, 2024

Օլիմպիական Վարսենիկ Մանուչարյանի սելֆին Էմանուել Մակրոնի հետ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանն արդեն Փարիզում է եւ օլիմպիական ավանում սելֆի է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Վարսենիկ Մանուչարյանը Փարիզի Խաղերի մասնակցության իրավունք է ստացել սպիտակ քարտով: Նա նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է։

Փարիզ-2024-ում Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 15 մասնակից, որից 3-ը՝ սպիտակ քարտով: Հայ օլիմպիականները կպայքարեն 7 մարզաձեւում: 

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հրաձգություն՝

Էլմիրա Կարապետյան

Սպորտային մարմնամարզություն՝

Արթուր Դավթյան (հենացատկ)

Վահագն Դավթյան (օղակներ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝

Սլավիկ Գալստյան (67 կգ),

Մալխաս Ամոյան (77 կգ),

Արթուր Ալեքսանյան (97 կգ),

Ազատ ոճի ըմբշամարտ՝

Արսեն Հարությունյան (57կգ),

Վազգեն Թեւանյան (65 կգ):

Ծանրամարտ՝

Անդրանիկ Կարապետյան (89 կգ),

Գարիկ Կարապետյան (102 կգ)

Վարազդատ Լալայան (+102 կգ):

Բռնցքամարտ՝

Դավիթ Չալոյան (+92 կգ):

Լող՝

Արթուր Բարսեղյան

Վարսենիկ Մանուչարյան

Աթլետիկա՝

Երվանդ Մկրտչյան, 800 մետր վազք

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում