20:00 22 հուլիսի, 2024Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանն արդեն Փարիզում է եւ օլիմպիական ավանում սելֆի է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Վարսենիկ Մանուչարյանը Փարիզի Խաղերի մասնակցության իրավունք է ստացել սպիտակ քարտով: Նա նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է։
Փարիզ-2024-ում Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 15 մասնակից, որից 3-ը՝ սպիտակ քարտով: Հայ օլիմպիականները կպայքարեն 7 մարզաձեւում:
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Հրաձգություն՝
Էլմիրա Կարապետյան
Սպորտային մարմնամարզություն՝
Արթուր Դավթյան (հենացատկ)
Վահագն Դավթյան (օղակներ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝
Սլավիկ Գալստյան (67 կգ),
Մալխաս Ամոյան (77 կգ),
Արթուր Ալեքսանյան (97 կգ),
Ազատ ոճի ըմբշամարտ՝
Արսեն Հարությունյան (57կգ),
Վազգեն Թեւանյան (65 կգ):
Ծանրամարտ՝
Անդրանիկ Կարապետյան (89 կգ),
Գարիկ Կարապետյան (102 կգ)
Վարազդատ Լալայան (+102 կգ):
Բռնցքամարտ՝
Դավիթ Չալոյան (+92 կգ):
Լող՝
Արթուր Բարսեղյան
Վարսենիկ Մանուչարյան
Աթլետիկա՝
Երվանդ Մկրտչյան, 800 մետր վազք
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.