21:51  ,  6 հուլիսի, 2024

Եվրո-2024. Անգլիան ու Շվեյցարիան պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)

Անգլիայի եւ Շվեյցարիայի հավաքականները Դյուսելդորֆում անցկացնում են Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

75-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Շվեյցարիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Բրիլ Էմբոլոն (տեսանյութ)։

80-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական, որին գոլային փոխանցում կատարեց «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը (տեսանյութ)։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ:

Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Թուրքիա դիմակայության հաղթողի հետ։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոքեր, Սթոունզ, Կոնսա, Ռայս, Մայնու, Տրիպիեր, Բելինգեմ, Ֆոդեն, Սակա, Քեյն։

Շվեյցարիա․ Զոմեր, Ականջի, Ռոդրիգես, Շեր, Ֆրոյլեր,  Ռիդեր, Ջակա, Էբիշեր, Վարգաս, Նդոյ, Էմբոլո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News