19:37  ,  6 հուլիսի, 2024

Պեդրին բաց կթողնի 6 շաբաթ

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին 6 շաբաթ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Բուժզննումը ցույց է տվել ձախ ծնկի ներքին կողմնային ջլի վնասվածք։

Պեդրին վնասվածքը ստացել էր Գերմանիայի դեմ Եվրո-2024-ի 1/4 եզրափակիչի խաղում եւ փոխարինվել 8-րդ րոպեին։

Իսպանիան հաղթել էր լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով եւ կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News