17:29  ,  6 հուլիսի, 2024

Հարի Քեյն․ Պետք է վարձահատույց լինենք Գարեթ Սաութգեյթին

Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է ազգային թիմի անգլիացի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի մասին։

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Անգլիան հուլիսի 6-ին կմրցի Շվեյցարիայի հետ։ Այդ հանդիպումը կլինի 100-րդը Սաութգեյթի համար Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Ես գիտեմ, որ մեր մարզիչը երբեմն արժանանում է քննադատության, բայց մենք խաղադաշտ ենք դուրս գալիս այդ իրավիճակը շտկելու համար։ Մենք զգում ենք, որ Սաութգեյթը շատ բան է տվել մեզ եւ դարձել է ամենահաջողակ մարզիչներից մեկը Անգլիայի պատմության մեջ։ Մենք պետք է դուրս գանք խաղադաշտ եւ վարձահատույց լինենք նրան։

100 հանդիպումը հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում անհավանական նվաճում է։ Լավագույնը կլինի այդ ցուցանիշը նշել հաղթանակով։ Հույս ունեմ՝ մենք կկարողանանք հաղթել, եւ դա կլինի լավագույն նվերը նրա համար»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Անգլիա - Շվեյցարիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News