01:14  ,  26 հունիսի, 2024

«Ռոման» նոր պայմանագիր կնքեց Դանիել Դե Ռոսիի հետ

Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսիի հետ համագործակցությունը երկարաձգելու մասին։

Իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Դե Ռոսին «Ռոման» գլխավորում է հունվարից՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո։

Իտալիայի ավարտված առաջնությունում «Ռոման» գրավել է 6-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English