14:40  ,  25 հունիսի, 2024

Նաչո Ֆերնանդեսը հեռացավ «Ռեալից»

Իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը հեռացավ Մադրիդի «Ռեալից»։ Արքայական ակումբը շնորհակալություն է հայտնել թիմի ավագին։

Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» սան է։ Նա ամբողջ կարիերան անցկացրել է Արքայական ակումբում՝ 364 խաղում խփելով 16 գոլ, կատարելով 10 գոլային փոխանցում։

26 տիտղոսով նա «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է, 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Սպասվում է, որ Նաչո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Կադիսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում