14:17  ,  25 հունիսի, 2024

Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն Փարիզի Օլիմպիական խաղերին

Հայաստանը երկու լողորդ կունենա Փարիզի Օլիմպիական խաղերում: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականից կմասնակցեն Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը, հաղորդում է Հայաստանի լողի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Լողորդների անունները NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ Հայաստանի լողի ֆեդերացիայի մարզչական շտաբից: Լողորդները Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք են ստացել սպիտակ քարտերով: Լողորդները որոշվել են ըստ վարկանիշային միավորների: Հայաստանի հավաքականի ամենաբարձր վարկանիշային միավորներն ունեն Արթուր Բարսեղյանը՝ 825 միավոր եւ Վարսենիկ Մանուչարյանը՝ 734 միավոր:

Հիշեցնենք, որ Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը մասնակցել են նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Փարիզ-2024-ում Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 15 մասնակից, որից 3-ը՝ սպիտակ քարտով: Հայ օլիմպիականները կպայքարեն 7 մարզաձեւում: 

Հրաձգություն՝

Էլմիրա Կարապետյան

Սպորտային մարմնամարզություն՝

Արթուր Դավթյան (հենացատկ)

Վահագն Դավթյան (օղակներ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝

Սլավիկ Գալստյան (67 կգ),

Մալխաս Ամոյան (77 կգ),

Արթուր Ալեքսանյան (97 կգ),

Ազատ ոճի ըմբշամարտ՝

Արսեն Հարությունյան (57կգ),

Վազգեն Թեւանյան (65 կգ):

Ծանրամարտ՝

Անդրանիկ Կարապետյան (89 կգ),

Գարիկ Կարապետյան (102 կգ)

Վարազդատ Լալայան (+102 կգ):

Բռնցքամարտ՝

Դավիթ Չալոյան (+92 կգ):

Լող՝

Արթուր Բարսեղյան

Վարսենիկ Մանուչարյան

Աթլետիկա՝

Երվանդ Մկրտչյան, որի մասնակցությունը պաշտոնապս դեռ հաստատված չէ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում