12:50  ,  25 հունիսի, 2024

Ջո Բայդենը շնորհավորել է «Ֆլորիդային»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է «Ֆլորիդային» տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթն առաջին անգամ նվաճելու առթիվ։

«Թիմային աշխատանք եւ տոկունություն. շնորհավորում եմ «Ֆլորիդա Փանթերզին» մրցաշրջանի հաջող ավարտի եւ Սթենլիի գավաթը պատմության մեջ առաջին անգամ նվաճելու առթիվ»,- X սոցիալական ցանցում գրել է Բայդենը։

Հոկեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքում «Ֆլորիդան» 4:3 ընդհանուր հաշվով հաղթեց «Էդմոնտոնին»։ 7-րդ խաղում «Ֆլորիդան» առավելության հասավ 2:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում